Posted by: internetfan | November 13, 2009

Բլոգ Մարքեթինգ

Հաշվի առնելով Հայաստանում բլոգոսֆերայի զարգացածության բարձր աստիճանը (http://globalvoicesonline.org/2008/05/11/armenia-blogging-comes-of-age/), փնտրողական համակարգերի կողմից դրանց նկատմամբ առաջնահերթության սահմանումը, ինչպես նաև կորպորատիվ բլոգները պաշտոնական վեբ-կայքից տարբերող առանձնահատկությունները, մի փոքր քննարկենք բլոգ մարքեթինգի առանձնահատկությունները: Բլոգները վեբ-կայքերից և այլ ինֆորմացիոն կրիչներից տարբերվում են նրանով, որ այս պարագայում կոմունիկացիան լսարանի հետ տեղի է ունենում ոչ թե միակողմանիորեն, այլ` երկկողմանի. ցանկացած անձ կարող է շոշափվող թեմատիկայի վերաբերյալ արտահայտել իր մտքերը և լրացումները: Կորպորատիվ բլոգների բովանդակությունը միևնույն հիմնարկի պաշտոնական վեբ-կայքից տարբերվում է նաև նրանով, որ այն ունի ավելի անհատական, մտորումներ հիշեցնող ֆորմատ: Այստեղ բացակայում են խիստ բացահայտ “գովասանքները” և գովազդները: Բացի այդ, բլոգները հանդես են գալիս որպես միջնորդ օղակներ այցելուին կայք հասցնելու համար:
Նշեմ նաև, որ Հայաստանում ամենատարածված բլոգ CMS-ներն են’ http://www.wordpress.com http://www.livejournal.com http://www.blogspot.com

Հաշվի առնելով Հայաստանում բլոգոսֆերայի զարգացածության բարձր աստիճանը (http://globalvoicesonline.org/2008/05/11/armenia-blogging-comes-of-age/), փնտրողական համակարգերի կողմից դրանց նկատմամբ առաջնահերթության սահմանումը, ինչպես նաև կորպորատիվ բլոգները պաշտոնական վեբ-կայքից տարբերող առանձնահատկությունները, առաջրկվում է ստեղծել …X company… բլոգ www.wordpress.com ծառայության միջոցով: Բլոգները վեբ-կայքերից և այլ ինֆորմացիոն կրիչներից տարբերվում են նրանով, որ այս պարագայում կոմունիկացիան լսարանի հետ տեղի է ունենում ոչ թե միակողմանիորեն, այլ` երկկողմանի. ցանկացած անձ կարող է շոշափվող թեմատիկայի վերաբերյալ արտահայտել իր մտքերը և լրացումները: Կորպորատիվ բլոգների բովանդակությունը միևնույն հիմնարկի պաշտոնական վեբ-կայքից տարբերվում է նաև նրանով, որ այն ունի ավելի անհատական, մտորումներ հիշեցնող ֆորմատ: Այստեղ բացակայում են խիստ բացահայտ “գովասանքները” և գովազդները: Բլոգների բովանդակության մշակումը կիրականացվի …X company… հետ համատեղ:

· Բացի այդ, բլոգները այստեղ ևս հանդես են գալու որպես միջնորդ օղակներ այցելուին …X company… կայք հասցնելու համար:

· Բացի այդ առաջարկվում է ունենալ ֆինանսական ոլորտի վերլուծաբան, որը ժամանակ առ ժամանակ կկատարեր ֆինանսական շուկայի, արտարժույթի գնի տատանման, նոր ծառայությունների ներդրման ու արդյունավետության վերլուծություններ: Վերոհիշյալ տեղեկությունները կտրամադրվեն …X company… բլոգում տեղադրելու նպատակով, ինչը վստահաբար կբարձրացներ հասարակության լայն զանգվածների հետաքրքրությունը բլոգի նկատմամբ, ինչի շնորհիվ նաև կմեծացներ այցելությունների թիվը դեպի …X company… պաշտոնկան վեբ կայք: Ավելի պարզ ասած` …X company… բլոգը կդառնար հասարակության համար ֆինանսական աշխարհի տեղեկություններն ու նորությունները իմանալու առաջնային աղբյուր, որը, իհարկե, շատ անգամ կբարձրացներ “վերաբրենդավորված” …X company… ճանաչելիությունը:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Categories

Follow

Get every new post delivered to your Inbox.